Ուրբաթ Եմենի Թաիզ քաղաքում կառավարական ուժերի և ընդդիմության զինված ջոկատները միջև տեղի ունեցած բախումներում առնվազն 10 մարդ է զոհվել, ևս 42 մարդ վիրավորվել է: Այսպիսով, ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը, երկու օրվա ընթացքում Եմենում զոհվել է 32 մարդ:
Եմենի իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ բախումնետի ժամանակ զոհվել է 5, վիրավորվել 30 զինվոր: Նա դատապարտել է ընդդիմության ուժերի հարձակումը կառավարական ուժերի ռազմական ճամբարի վրա և նրանց մեղադրել սադրանքի մեջ:
Եմենի պաշտոնական լրատվական գործակալությունը հայտնել է, որ Եմենի փոխնախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադդին կարգադրել է կառավարական զորքերին և ընդդիմության զինված ուժերին անմիջապես դադարեցնել կրակը Թաիզում:
Եմենում կողմերի միջև բախումները շարունակվում են՝ չնայած նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի հրաժարականին: Հինգշաբթի Թաիզում տեղի ունեցած բախումներում զոհվել է առնվազն 22, վիրավորվել 63 մարդ: