Էմի Ուայնհաուսի հայրն ասել է, որ իր դստեր անունով ստեղծված հիմնադրամի կողմից երեխաների հետ հանդիպելը սրտաճմլիկ էր, բայց միևնույն ժամանակ՝ հոգին ջերմացնող:
Associated Press-ը գրում է, որ բրիտանացի երգչուհու ծնողներ Միթչ և Ջենի Ուայնհաուսները չորեքշաբթի օրն այցելել են Little Havens Children’s Hospice և 15.600 դոլար գումարի նվիրատվություն արել:
Միթչ Ուայնհաուսն այնտեղ հազիվ է զսպել արցունքները:
«Էմի Ուայնհաուս» հիմնադրամը պաշտոնապես ստեղծվել է 10 շաբաթ առաջ՝ երիտասարդներին օգնելու համար, և մեկ տարվա ընթացքում կարողացել է հավաքել 780.000 դոլար:
«Երեխաների հետ հանդիպելը մեր դստեր համար սգալու կարևոր մասն է կազմում»,– ասել են Ուայնհաուսները:








































