Աշխարհում գարեջուր արտադրող երրորդ խոշոր ընկերությունը՝ նիդեռլանդական Heineken NV-ն, Royal Bank of Scotland Group Plc (RBS) բանկային խմբից 646 մլն դոլարով գնել է Մեծ Բրիտանիայի փաբերի ցանցը: Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, այսպիսով Heineken-ը կդառնա երկրի խոշորագույն բարերի սեփականատերերից մեկը:
462 բար ունեցող Heineken-ն այս գործարքի արդյունքում կդառնա Galaxy Pub Estate ցանցի ևս 1380 փաբերի սեփականատեր: Heineken’s Scottish & Newcastle մասնաճյուղը Galaxy-ի ցանցի փաբերը ղեկավարում է 1999 թ.-ից, սակայն դրանք պատկանում էին RBS բանկին:
Մեծ Բրիտանիայում բարերի բիզնեսը դժվարություններ է կրում սպառողների ծախսերի կրճատման, ծխելու արգելքի և սուպերմարկետներում գարեջրի զեղչերի պատճառով: Մարտին անցկացված British Beer & Pub Association-ի հաշվարկներով, ամեն շաբաթ Մեծ Բրիտանիայում փակվում է 25 փաբ: