Իսրայելական Mig News-ի փոխանցմամբ՝ Շվեյցարիայում գտնվող Իրանի դեսպանատունը ենթարկվել է հարձակման։ Դեսպանատան ուղղությամբ նետվել են քարեր ու մոլոտովյան կոկտեյլներ։
Հարձակման արդյունքում ոչ ոք չի տուժել։ Դեսպանատան շենքը նույնպես չի տուժել։ Փոխարենը տուժել են դեսպանատան ավտոկայանատեղիում կանգնած ավտոմեքենաները։ Շվեյցարական ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել հարձակում գործած անձանց։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Շվեյցարիան կտրուկ դատապարտել էր Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա կատարված հարձակումը։










































