Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ԵՄ էներգետիկ խորհուրդը կարևորել է 2011 թվականի հոկտեմբերի 25-ին Թուրքիայի ու Ադրբեջանի միջև գազային համաձայնագրերի փաթեթի կնքումը։
Խորհուրդը դա որակել է որպես «Հարավային միջանցք» նախագծի իրագործմանն ուղղված հերթական քայլ։ Խորհուրդը հայտարարել է, որ աջակցում է զգալի քանակությամբ գազի առաքման համար մեծամասշտաբ ենթակառույցների ստեղծմանը։
Հիշեցնենք, որ «Հարավային միջանցք» նախագծի շրջանակներում են Nabucco, Տրանսադրիատիկ (TAP), ITGI (Թուրքիա-Հունաստան-Իտալիա), «Սպիտակ հոսք» (Վրաստան (Բաթում)-Ուկրաինա) գազատարները:










































