Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը շահագրգռված է Վրաստանի հակամարտությունների (Աբխազիա և Հարավային Օսիա) կարգավորմամբ։ Այս մասին Բրյուսելում տեղի ունեցած «Վրաստան-ԵՄ» համագործակցության խորհրդի 12-րդ նստաշրջանի ժամանակ Հայտարարել է ԵՄ-ը նախագահահող երկրի՝ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին.
«Կարող եմ վստահեցնել, որ ԵՄ-ն իր մոնիթորների միջոցով շարունակում է Ժնևյան ձևաչափի շրջանակներում մասնակցել Վրաստանի հակամարտությունների կարգավորմանը։ ԵՄ-ը հետևողականորեն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը։
Վրաստանը մեծ առաջընթաց է գրանցել երկրի արդիականացման ու բարեփոխումների անցկացման հարցերում։ Ստեղծվել են նոր և արդյունավետ պետական ինստիտուտներ։ ԵՄ-ը շարունակում է աջակցել այդ փոփոխություններին»։
Նստաշրջանին մասնակցող ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն նույնպես ընդգծել է այն առաջընթացը, որը վերջին մեկ տարում Վրաստանն արձանագրել է ԵՄ-ի հետ հարաբերություններում, ինչն ամրագրել է ԵՄ-ի հավատը Վրաստանի նկատմամբ։
Ըստ Ֆյուլեի՝ շատ շուտով կսկսվեն Վրաստանի ու ԵՄ-ի միջև ազատ առևտրային գոտու ձևավորման և անցագրային ռեժիմի չեղյալ հայտարարման վերաբերյալ բանակցությունները։
Հիշեցնենք, որ «Վրաստան-ԵՄ» համագործակցության խորհրդի նիստը Բրյուսելում տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին։ Վրացական պատվիրակությունը գլխավորում է ատգործնախարար Գրիգոլ Վաշաձեն։











































