Թուրքիայի հայտնի «Գալաթասարայցիների միություն»-ը, որը ստեղծվել է «Գալաթասարայ» լիցեյի շրջանավարտների կողմից, իր ամենամյա մրցանակն այս տարի հանձնել է ստամբուլահայ հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին։
Մրցանակը ստանում են նրանք, ովքեր իրենց միջազգային գործունեությամբ մեծ գործ են արել Թուրքիայի համար։ «Մեր կազմակերպության հերթական համաժողովի ժամանակ միաձայն որոշում է կայացվել հերթական «Գալաթասարայ» մրցանակը հանձնել համաշխարհային տնտեսագիտության մեջ իր ուրույն տեղն ունեցող ստամբուլում ծնված Տարոն Աճեմօղլուին»,- ասված է միության կայքէջում տեղադրված հայտարարության մեջ։ Մրցանակը հանդիսավորությամբ Աճեմօղլուին կհանձնեն 2012 թ.։
Ըստ IDEAS/RePec տնտեսագիտական վերլուծական կազմակերպության տվյալների՝ Տարոն Աճեմօղլուն աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների թվում է և այդ իմաստով զբաղեցնում է 8-րդ տեղը։