Ադրբեջանական Salam News գործակալությանը տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը կարևորել է 1994 թվականին կնքված հրադադարի ռեժիմի պահպանումը.
«Տարածաշրջանային այցի ժամանակ մենք քննարկել ենք կողմերի միջև վստահության մթնոլորտ ձևավորելու հարցը։ Անհրաժեշտ է կյանքի կոչել սահմանային միջադեպերի հետաքննման մեխանիզմը։ Մենք հուսով ենք, որ հակամարտող կողմերը կօգտվեն այս ամիս Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստից և կընդունեն հակամարտության խաղաղ կարգավորման ու ստատուս քվոյի շրջանակներից դուրս գալու կարևորությունը։ Մենք մեծ հույսեր ունենք՝ կապված վիլնյուսյան հանդիպման հետ։ Մեր հաջորդ տարածաշրջանային այցը պլանավորված է 2012-ին»։