Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձյալ մեղադրել է Եվրամիությանը իր երկրի համար այդ կառույց մուտք գործելու ճանապարհին խոչընդոտներ ստեղծելու պատճառով: Ֆինլանդիայի վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ծայրահեղ հիասթափված է բանակցություների ընթացքից: Նա ընդգծել է, որ ոչ մի երկիր այսքան չի սպասել բանակցությունների ավարտին: Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», Ֆինլանդիայի վարչապետ Մարի Կիվինիեմին հայտարարել է, որ Ֆինլանդիան նախկինի նման սատարում է Թուրքիայի` ԵՄ անդամ դառնալուն: