Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

«Թափառող փամփուշտի» հասարակական վտանգը

Ռուսական մամուլը երեկ բավական հետաքրքրական մի թեմա է դրել շրջանառության մեջ` «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին վերագրելով քաղաքական, մինչև անգամ նախագահական հավակնություններ: Ըստ այդ տեղեկատվության, ՄՏՍ ընկերությունն էլ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին, այսինքն` այն ընկերությանը, որի 80 տոկոսի սեփականատերն է, վարկ է տալիս հենց Յիրիկյանի քաղաքական հավակնությունները բավարարելու համար:

Ռալֆ Յիրիկյանին նոր չէ, որ Հայաստանում, այսպես ասած, «կասկածում» են քաղաքական հավակնությունների համար: Շատերն են հարց տալիս, հետևելով նրա բարեգործություններին, թե որն է ի վերջո նրա այդ նպատակը: Ավելին` այդ ամենում, իհարկե, կար մեկ այլ հետաքրքրական և տարօրինակ կողմ: Դրա նրբությունն այն է, որ Ռալֆ Յիրիկյանը բարեգործություն է անում փաստացի ոչ իր հաշվին, սակայն իր անվան տակ: Ի՞նչն է բանը: Յիրիկյանը գործադիր պաշտոն է զբաղեցնում ուրիշի սեփականությունը հանդիսացող ընկերությունում: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի, կամ այդ ապրանքանիշի տակ հանդես եկող «Ղ-տելեկոմ» ընկերության 80 տոկոս սեփականատերը ռուսական ՄՏՍ-ն է, իսկ 20 տոկոսի սեփականատերը «Ղ-տելեկոմի» հիմնադիր Պիեռ Ֆաթուշը՝ լիբանանցի գործարար: Ֆաթուշը, գալով Հայաստան և մի քանի տարի աշխատելով հեռահաղորդակցության ոլորտում` հայտարարեց, որ վաճառում է ընկերությունը, դրա դիմաց ստանալով Երևանում մոտ մեկ միլիարդ դոլարի կապիտալ շինարարություն իրականացնելու իրավունք: Բայց երբ դա տեղի ունեցավ, Հայաստանում շինարարական բում էր, և ճգնաժամ չէր եղել, իսկ այժմ ճգնաժամ է, և շինարարական բումը կարծես թե առաջվանը չէ: Այդ իմաստով հետաքրքրական է, թե արդյոք առաջվա՞նն են Ֆաթուշի պլանները:

Վերադառնալով Յիրիկյանի բարեգործությանը` արձանագրեմ, որ նա փաստացի գործադիր պաշտոն է զբաղեցնում ուրիշի սեփականությունում և բարեգործություն է անում, այսպես ասած, «ուրիշի փողով»: Բայց վարկը կուտակվում է Ռալֆ Յիրիկյանի հաշվին: Այդ տեսանկյունից զարմանալի չէ, որ ՄՏՍ ընկերությունը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սեփականատերը, այդ հանգամանքից կարծես թե չի դժգոհում և չի փորձում որպես բարեգործության սուբյեկտ Ռալֆ Յիրիկյանին մղել երկրորդ պլան և առաջնային պլան բերել ընկերությանը: Միգուցե դա մարքեթինգային քայլ է` պայմանավորված այն բանով, որ Հայաստանում ամեն ինչ առավել լավ է ընկալվում անձնավորված, հետևաբար ընկերությունը կշահի Յիրիկյանի դեմքով հանդես գալով: Բայց հնարավոր է նաև, որ այստեղ իսկապես քաղաքական հավակնություններն ու ծրագրերն են գլխավոր շարժառիթը, որ ՄՏՍ ընկերությունը շարունակում է, այսպես ասած, ֆինանսավորել Յիրիկյանի դեմքով բարեգործությունը: Իսկ հիմա ռուսական մամուլը, փաստորեն, հրապարակում է այդ վարկածը: Եթե այն մինչ այժմ միայն հայկական մամուլում էր կցկտուր շրջանառվում, ապա այժմ կարծես թե ռուսական մամուլի թեմա կարող է դառնալ:

Հետաքրքիր է, թե ինչ զարգացումներ կունենա այդ ամենը, քանի որ համենայնդեպս լուրջ ռուսական մեդիամիջավայրը թեմային անհաղորդ է: Հնարավոր է, որ դա ժամանակի հարց է, եթե, ասենք, Սերժ Սարգսյանը չփորձի պարզել իրավիճակն ու հասկանալ, թե Ռուսաստանից այդ ինչ նոր մրցակիցներ են «մոգոնում» իր համար: Հարցն այստեղ այն է, թե ինչ քայլեր նա պետք է անի, որ Յիրիկյանի «թեման» ձնագնդի էֆեկտ չստանա և չվերածվի, ասենք, մի նոր Բարգավաճ Հայաստանի տարբերակի:

Մյուս կողմից` ռուսական մամուլում այդ շրջանառությունը նաև հետաքրքրական է այլ տեսանկյունից: Փաստորեն, Ռուսաստանը դրանով նաև ինչ-որ սաղմնային ակնարկներ է անում թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասով: Եթե ռուսական ֆինանսական զգալի հոսքեր են գնում, կամ համենայնդեպս գրվում և ներկայացվում են այդպես՝ հօգուտ Ռալֆ Յիրիկյանի քարոզչական գործունեության, ապա, ըստ էության, ստացվում է, որ Ռուսաստանը ցույց է տալիս Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հնարավոր թեկնածությունների վրա «խաչ քաշած» լինելը…( Եթե, իհարկե, Յիրիկյանը հենց նրանց շղարշը չէ…) Այսինքն` չի բացառվում, որ սա նաև մեսիջ է նրանց, որ Ռուսաստանն իրենց ամենևին չի դիտարկում որպես նախագահի ընտրությանը Սերժ Սարգսյանի դեմ պրակտիկ կիրառության համար պիտանի գործոն: Ըստ երևույթին, Քոչարյանն ու Ծառուկյանն էլ այդ կապակցությամբ պարզելու բաներ կունենան Մոսկվայում: Հնարավոր է նույնիսկ, որ Ծառուկյանը Դուբայից միանգամից մեկնի Մոսկվա:

Համենայնդեպս, ռուսները կարծես թե բավական հետաքրքրական մի խաղ են փորձում կառուցել Հայաստանի նախագահի ընտրության վրա, որտեղ Յիրիկյանը կարող է դառնալ, այսպես ասած, ունիվերսալ գործոն, քանի որ իր հանրային դրական հատկանիշով կարող է նաև կիրառելի լինել ընդդիմության դեմ: Հետևաբար, նաև ընդդիմությունը կարող է Մոսկվայի կարիքն ունենալ: Այսինքն` ի դեմս «գործադիր տնօրեն» Յիրիկյանի, Ռուսաստանը Հայաստանի ներքաղաքական դաշտ կարող է գցել «թափառող մի փամփուշտ», որը բոլոր օրգանները կարող է խոցել մեկ կրակոցով և պտտվելով օրգանիզմում: Թե որքանով է լուրջ Ռուսաստանի այդ ծրագիրը` ցույց կտա ժամանակը և Ռալֆ Յիրիկյանի արձագանքը ռուսական մամուլի այդ հրապարակումներին: Բայց նաև հետաքրքրական կլինի լսել Հայաստանի քաղաքական ուժերի արձագանքը այդ թեմայով, պարզելու համար, թե որքանով են նրանք անհանգստացած այդօրինակ հեռանկարից:

Այստեղ, սակայն, մտահոգիչ մի հանգամանք կա զուտ հասարակական իմաստով: Խնդիրն այն է, որ Հայաստանում, ի դեմս Ռալֆ Յիրիկյանի, բավական դրական մի կերպար է ձևավորվել, որը, սակայն, կարող է ներքաշվել քաղաքական ոչ այնքան մաքուր կոմբինացիաների մեջ, ինչը կարող է հանրությանը պատճառել էական հուսահատություն և հիասթափություններ: Նաև գաղտնիք չէ, որ Ռուսաստանի համար այդպիսի հանրային զգացումներ ձևավորելը ռազմավարական խնդիր է, քանի որ ռուսների համար Հայաստանում, թերևս, հեշտ կառավարելի է հուսահատված և հիասթափված հասարակությունը:

Լուսանկարը` Կարեն Խոնտյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում