Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Սերժ Սարգսյանը սուր է արձագանքում

ԲՀԿ-ն այսօր արդեն սկսել է գրեթե բացահայտ հայտարարել, որ իշխանությունն իրենց կուսակցության անդամներին հետապնդում է: Կուսակցության անունից կամ նրա առաջնորդի անունից հայտարարություններ դեռ չկան, սակայն կուսակցության տարբեր անդամներ արդեն հայտարարում են, որ ի դեմս ԲՀԿ-ականների կամ ԲՀԿ-ին մերձ անձանց ձերբակալությունների, իրենք սկսում են որոշակի միտում տեսնել կուսակցության դեմ: Բայց նրանք, ի վերջո, ամեն ինչ թողնում են Դուբայից Ծառուկյանի վերադարձին: Իսկապես հետաքրքրական իրավիճակ է ստացվում:

Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ-որ «քաղաքագիտական վերլուծություն» արեց ԲՀԿ-Կոնգրես հնարավոր գործակցության մասին, իսկ Սերժ Սարգսյանն սկսեց ձերբակալել ԲՀԿ-ականներին: Բայց չէ՞ որ ԲՀԿ-ն ոչինչ չի ասել, Կոնգրեսին «այո» չի ասել: Ընդամենը Տեր-Պետրոսյանը տվել է ԲՀԿ անունը, ու կարծես ցուցմունք տված լինի իշխանության համար՝ ԲՀԿ-ի դեմ, և Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է եղել ԲՀԿ-ին պատժելուն: Չափից շատ սուր և ցավոտ արձագանք չէ՞ արդյոք իշխանական արձագանքը:

Մյուս կողմից` իսկ կարո՞ղ է արդյոք Սերժ Սարգսյանին տեղեկություններ են հասել Կոնգրեսի հետ ԲՀԿ ինչ-որ պլանների առկայության մասին: Կամ` պարզապես Սերժ Սարգսյանն իր ծրագրերն է իրագործում ԲՀԿ դեմ, և դրանք ընդամենը համընկել են Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին, բայց դրա հետ կապ չունեն, կամ այդ ելույթն ընդամենը յուղ է լցրել եղած կրակի վրա: Համենայնդեպս, մի փոքր տարօրինակ սուր ռեակցիա է տալիս Սերժ Սարգսյանը, եթե այդ ռեակցիան ԲՀԿ հանդեպ վերաբերում է Տեր-Պետրոսյանի «վերլուծության» թեմային:

Ըստ ամենայնի, այստեղ կա նաև այլ թեմա, որի մասին հանրությանը քիչ է հայտնի և որը միգուցե կապված է ոչ այնքան Կոնգրեսի, որքան, ասենք, Դուբայի հետ, քանի որ այնտեղ Ծառուկյանը մենակ չի եղել, այլ նրա ծննդյան տարեդարձին է հավաքվել Հայաստանի հեռացված պաշտոնյաների «բոմոնդը»: Ընդ որում` չի բացառվում, որ հենց նրանցից մեկն էլ կարող էր Սերժ Սարգսյանին արաբական «գիշերներից» պատմել հազար ու մի բան, ինչին էլ այդպես սուր արձագանքել է Սարգսյանը, ԲՀԿ-ին կուսակցության դեմ հետապնդումների առնչությամբ կասկածների տեղիք տալով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում