Այսօր Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով հեռուստադիտողների հարցերին, ասել է, որ Յուրի Լուժկովը պաշտոնից ազատվել է «ոչ մարզական պահվածքի» համար:
Պուտինը նաև ավելացրել է, որ այդ հարցը պետք է ուղղվի ոչ իրեն` հասկացնելով, որ նահանգապետերի հետ հարաբերությունները նախագահի գործառույթների մեջ են մտնում, իսկ նրան հեռացնելն էլ Մեդվեդևի ձեռքի գործն է:
Պուտինը նաև խոսել է Սոբյանինի մասին՝ հայտնելով, որ նոր քաղաքապետը «ամեն ինչ կարգի է բերում»:
Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից 2010 թ. սեպտեմբեր ամսին: