Նյու Յորքում կորել է Կապիտան անունով ամազոնյան խոսացող և երգող թութակ: Ոչ սովորական թռչունի տերը` Ալեն Կարիսոնը, պատմել է, որ թութակն «ունի մեծ բառապաշար և շատ է սիրում կատարել օպերային արիաներ»: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:
«Կապիտանը կարող է խոսել, երգել և պարել: Նա նաև սիրում է մեր հեծանվային զբոսանքները: Երբ մենք շրջում ենք քաղաքում, ամեն կողմից տեսնում ենք հիացած աչքեր»,- ասել է Ալենը: Նրա խոսքերով՝ թութակը բազամթիվ «համերգներ» է տվել մանկական հիվանդանոցներում և ծերերի տանը:
Թութակը կորել է նյույորքյան Բրուքլին շրջանում հերթական զբոսանքի ժամանակ:
«Ես իմ ընկերոջ տուն հյուր էի գնում: Կապիտանը, ինչպես միշտ, նստել էր իմ ուսին: Անցնելով մի որոշ տարածություն, հասկացա, որ նա թռել է իմ ուսից: Ես վերադարձա հետ, սակայն նրա հետքն անգամ չկար»,-պատմում է Կարիսոնը:
Ալենը վախենում է, որ 25-ամյա Կապիտանը կարող է ընկնել մի բակ, որտեղ նրան կբռնի կատուն, քանի որ թութակի թևերը կտրած են: Ալենը հույս ունի գտել իր թութակին և 200 դոլար պարգև է սահմանել թռչունին գտնողի համար: