ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդը Սիրիայի անվտանգության ուժերին մեղադրել է մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելու մեջ:
Այս մասին գրված է խորհրդի կողմից կազմված Միջազգային անկախ հանձնաժողովի զեկույցում: Հանձնաժողովը հետաքննում է Սիրիայում տեղի ունեցած դեպքերը:
Զեկույցում ասվում է, որ զանգվածային ռեպրեսիաների ժամանակ մի քանի հարյուր երեխա է սպանվել, և նրանց մի մասը բռնաբարված է եղել:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական բաժինը հայտնում է, որ զեկույցի հեղինակները կոչ են անում Սիրիայի կառավարությանը դադարեցնել արյունահեղությունը և հումանիտար կազմակերպություններին թույլ տալ մտնել Սիրիա: