Հնդկաստանում տղամարդը մահացել է, երբ բժիշկները նրա ստամոքսից 6 կիլոգրամ երկաթ են հանել:
Հնդկաստանի Չհատսիգար քաղաքում ապրող ագարակապան Կամլեշվար Սինգհը ստամաքոսի անտանելի ցավով դիմել է հիվանդանոց:
Mail Online-ը գրում է, որ ռենտգենյան անալիզի արդյունքում պարզվել է, որ նրա ստամոքսւմ 3 բանալի, 431 մետաղադրամ, 196 երկաթե գնդիկ և 17 փոքր հեղյուս է եղել:
Չնայած բժիշկները հեռացրել են երկաթե իրերը, բայց նրանց չի հաջողվել փրկել հիվանդի կյանքը:
Շրիստիի ինստիտուտի բժշկագիտության և հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բհոջրամ Դևանգան ասել է, որ հիվանդը վերջին 9 ամիսների ընթացքում երկաթե իրեր է կուլ տվել: Բժիշկները կարծում են, որ նա տառապել է շիզոֆրենիայով, և այդ է պատճառը, որ նրա ընտանիքի անդամները չեն իմացել նրա «հետաքրքիր» սովորության մասին:
Ըստ բժիշկների՝ բացի շիզոֆրենիայից, պարոն Սինգհը նաև այլ հոգեբանական խնդիրներ է ունեցել, որոնք պատճառ են հանդիսացել, որ նա սնվի երկաթե իրերով: