Sunday, 12 05 2024
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Մեր երեխաների լեզվամտածողությունը խեղվում է, ժարգոնը գրավել է երեխաների ուղեղը. մանկագիր

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Գրողների միության քարտուղար, ՀՀ մշակույթի նախարարության գրքի և հրատարակչության կենտրոնի ղեկավար, գրող Էդվարդ Միլիտոնյանը խոսեց ժամանակակից մանկապատանեկան գրականության մասին:

Ըստ նրա` այս ժանրը վտանգի առջև է, քանի որ սերունդը չի հետաքրքրվում մանկագրությամբ: Է. Միլիտոնյանը անդրադարձավ Հայաստանում մանկապատանեկան գրականության պատմությանը`նշելով, որ հիմնադիրներն են Ղազարոս Աղայանը և Հովհաննես Թումանյանը:

«Սա չի նշանակում, որ մինչ դա չեն եղել մանկագիրներ: Վերջին հարյուր տարվա ընթացքում է, որ Հայաստանում ուշադրություն են հատկացրել հատուկ երեխաների և պատանիների համար գործեր ստեղծելուն: Շատ ուշագրավ ստեղծագործություններ են եղել. Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը», Սուրեն Մուրադյան, Պատվական Խաչատրյան, Ազատ Շահինյան»,- մեկնաբանեց Է. Միլիտոնյանը`շարունակելով թվարկել` Երվանդ Պետրոսյան, Լիպարիտ Սարգսյան, Ղուկաս Սիրունյան, Ռոլանդ Շառոյան:

Գրողի կարծիքով` այժմ դժվար պահ է. մահացան ավագ տարիքի մանկագիրներր: «Մի սերունդ է գալիս, որը հատուկենտ է ստեղծում: Մեկ երկու անուն կա, բայց մեզանից հետո վտանգ եմ տեսնում, որովհետև երիտասարդ գրողների համար այս ժանրը շատ բարդ է. պետք է չափը պահպանել, հանգավորել և երեխայի հոգեբանությունը հաշվի առնել, որը Աստծո պարգև է»,- մեկնաբանեց Է. Միլիտոնյանը` հավելելով, որ շատ մեծ նկարիչներ վերադարձան այդ մտածողությանը:

Գրողի համոզմամբ`այսօր մեր երեխաների լեզվամտածողությունը խեղվում է, ժարգոնը գրավել է երեխաների ուղեղը: «Եթե ապագայում մարդասպանների, խուլիգանների թիվն ավելանա, ուրեմն ես ճիշտ էի: Հասարակության ուշադրությունը պետք է սևեռենք լավ ստեղծագործությունների վրա»,- հորդորեց Է. Միլիտոնյանը:

Նա լրագրողներին տեղեկացրեց, որ տարիներ առաջ մանկական գրքերի հրատարակության համար հատկացվում էր 15 մլն, իսկ վերջին տարիներին` 10-11 մլն: Ամեն տարի տպագրվում է 30-50 մանկապատանեկան գիրք` հինգ հարյուր օրինակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում