AFP-ն հաղորդում է, որ WikiLeaks-ը Ավստրալիայում արժանացել է մրցանակի լրագրության մեջ իր ունեցած մեծ ու կարևոր ներդրման համար: WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը մրցանակը ընդունելիս Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդին «վախկոտ է» անվանել:
Այս կայքը գովաբանել էին Ավստրալիայում տեղի ունեցող ամենամյա Walkley մրցանակաբաշխության ժամանակ, որտեղ հաղթողները ընտրվում են անկախ լրագրողների և լուսանկարիչների խորհրդի կողմից:
Հիշեցնենք, որ բոլորին ապշեցրած այս ինտերնետային կայքը հրապարակել էր նյութեր, որտեղ ԱՄՆ պաշտոնյանները հայտնում էին իրենց` շատ հաճախ չափազանց անկեղծ կարծիքները աշխարհի առաջնորդների վերաբերյալ: