ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր «ոչ նյութական արժեքների» ցուցակում ընդգրկել է Չինաստանի ստվերների տիկնիկային թատրոնն ու Բելգիայի «տարիքային» ակումբների ավանդույթը:
Այս մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում է ընդունել նոյեմբերի 26-ին Բալիում տեղի ունեցած հավաքի ժամանակ:
Lenta.ru-ն հայտնում է, որ Չինաստանի ստվերների տիկնիկային թատրոնը վիրտուալ արվեստի տեսակ է, որտեղ օգտագործում են գունեղ ֆիգուրներ` պատրաստված կաշվից ու թղթից: Տիկնիկներին ցույց են տալիս կիսամութ էկրանին: Ենթադրվում է, որ ստվերների թատրոնը Ասիայում հիմնադրվել է 1500 տարի առաջ:
Բելգիայի «տարիքային» ակումբների ավանդույթը հետևյալն է. մի տարիքային խմբի տղամարդկանցից ակումբն անցում է կատարում մեկ այլ սերնդի տղամարդկանց: Սա էլ տասնյակ տարիներ շարունակվող ավանդույթ է: