Monday, 13 05 2024
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ

Ես հո միոտանի ռուս չեմ, որ իմ գործն իմ ձեռքից խլեն

Սեպտեմբերի վերջին մեծ աղմուկով վնասազերծված բանդայի գործով կալանավորված «Գառնիի Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանի երկու որդիների և հարսի գործերի քննությունը որևէ կերպ առաջ չի գնում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Գառնիի Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը, որին, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, ստիպում են հրաժարվել իր բիզնեսից:

– Պարոն Հակոբյան, մամուլում տեղեկություն է տարածվել, թե ձեզանից պատրաստվում են խլել Ձեր արտադրամասը: Ինչքանո՞վ են այդ լուրերը համապատասխանում իրականությանը:

– Նման բան չկա, ինձ էս ընթացքում անհանգստացնող կամ էկող-ասող չի եղել: Երկրորդն էլ` հո ամեն ինչ այդքան հեշտ չի ստացվում, ուրիշներն էլ են արտադրում լավաշ, բայց դե ոչ մեկը չի կարողանում նմանացնել իմ հացին: Բայց դե, նման բան չկա, որևէ մեկը ինձ չի նեղացրել: Ես հո միոտանի ռուս չեմ, որ կարողանան մտածել, թե իմ գործի հետ ինչ ուզենան կարող են անել: Իմ աշխատանքը իմ տարիների չարչարանքն է, ավելին` այդ գործարանն իմ սեփականությունն է, ո՞վ կարող է դա իմ ձեռքից վերցնել, ո՞վ կարող է իմ սեփականության նկատմամբ ոտնձգություն անել:

– Իսկ Ձեր որդիների գործի քննությունն ի՞նչ ընթացքի մեջ է:

– Որդիներս ոնց կային, ընենց էլ մնացել են: Ես անգամ գնացի Ալիկ Սարգսյանի մոտ, էն ժամանակ ինքը նախարար էր: Ինքն ինձ շատ ջերմ ընդունեց, ինձ ընդունեց որպես ծնող, ասեց, որ ես իր ծնողի հասակին եմ ու ինքն ինձ հարգում, սիրում է: Ալիկ Սարգսյանը խոստացավ, որ փոքր որդուս բաց կթողնի, բայց դե չանցած երկու օր իրան հանեցին, չգիտեմ էլ տեղափոխեցին, թե հանեցին, էդ էլ չհասկացա: Հիմա էլ ուզում եմ գնամ Գասպարյան Վովայի մոտ: Դժվար է, մի ընտանիքից երեք հոգու կալանվորել են, թոռներիս հարցերին չգիտեմ ինչ պատասխանեմ: Երբ ընդունեց Գասպարյան Վովան, կգնամ մոտը, ինձ երևի կընդունեն, որովհետև ես առաջավոր աշխատող եմ, գյուղի ժողովուրդ եմ աշխատեցնում: Գառնի գյուղի 2000 բնակիչ ինձ համար ստորագրություն է հավաքել, ներկայացրել եմ Սերժ Սարգսյանին ու դատախազություն:

– Փաստորեն, որևէ փոփոխություն գործի քննության ընթացքում այս ժամանակահատվածում չի՞ արձանագրվել:

– Բացարձակապես, ոստիկանության աշխատողները մեր տնից ահագին առարկաներ են տարել, ասենք՝ նկարներ, որոնք ինձ համար սրբություն են, հարսիս ոսկիներն են տարել, բայց մինչ օրս ոչ կանչում են, ոչ հարցնում են: Թող գան տեսնեն ես ոնց եմ ապրում, այսքան ժամանակ աշխատում եմ, չեմ կարողացել իմ տունը կարգին վերանորոգեմ, ուրիշները պալատներ են սարքում: Մի հատ չեն կանչում հարցնեն, թե տղաներդ նման բան են արել, դու գիտե՞ս:

– Պարոն Հակոբյան, Դուք Գառնիի ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարն եք և նշել էիք, որ Ձեր որդիների հարցով դիմել եք նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Նրա հետ հանդիպումը Ձեզ ի՞նչ տվեց:

– Դե, մեկ անգամ հանդիպել եմ, Գագիկ Ծառուկյանն ասեց` ոչինչ, սպասիր, քննությունը կպարզի: Նման խոսակցություն է եղել ընդամենը:

– Իսկ Ձեզ չե՞ն խոստացել, որ որևէ կերպ կմիջնորդեն, կօգնեն:

– Չէ, ի՞նչ միջնորդեն, հիմա էս երկրում ով կարող է մեկը մյուսի համար միջնորդի: Արդեն երկու ամիս է անցել, ու կալանքը նորից երկու ամսով երկարացրել են: Ու էս ընթացքում ինձ մեկ անգամ չեն կանչել, վերջը քննչական վարչություն գոյություն ունի, վարչության պետ գոյություն ունի, տեղակալներ գոյություն ունեն: Ես նախագահին բողոք էի գրել, էնտեղից այդ բողոքն ուղարկել են քննչական վարչություն, իսկ սրանք էլ միայն գրել էին, թե ստացել են իմ բողոքը ու ուրիշ ոչինչ: Սենց բեսպրիդել չի լինի, որ մարդուն չկանչեն ու մի հատ չհարցնեն` այ մարդ, քո երեխեքն ինչ են արել: Եթե ինձ, իմ տարիքին չեն հավատա` Աստված իրենց հետ:
Անժելա Խաչատրյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում