Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Վան Բայբուրդի պատասխանը Շիրակ Թորոսյանին. «Ամենամեծ հայաթափողն այդ անձնավորությունն է»

«Առաջին» լրատվականի հարցերին է պատասխանում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խորհրդական Վան Բայբուրդը
-Պարոն Բայբուրդ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանն այսօր հայտարարել է, թե Վրաստանի իշխանությունները որդեգրել են «հայահալած քաղաքականություն», խնդիր են դրել` «Ջավախքը հայաթափել», և որ Ջավախքին նայում են «ոչ թե որպես գավառի, այլ գաղութի»: Նա բառացիորեն նշել է. «Ջավախքում ստալինբերիայական ռեժիմ է»: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները:
– Իմ կարծիքով, արդեն բոլորն են հոգնել այդ անձնավորության հայտարարություններից, որովհետև դրանք մերկապարանոց խոսքեր են ընդամենը: Կասեմ հետևյալը` այն, ինչ որ ասվում է` վայել չէ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորին: Ջավախքի հայաթափման մասին խոսում է մի մարդ, ով Ջավախքից այնքան մարդ է բերել Հայաստան ապօրինի կերպով` օգնելով նրանց համալսարաններում տեղավորվել, իսկ այդ երիտասարդները հետագայում չեն վերադարձել Ջավախք: Հետևաբար, եթե Ջավախքում «հայաթափություն» կա, ապա ամենամեծ հայաթափողը այդ անձնավորությունն է, որի անուն-ազգանունը չեմ ուզում անգամ արտասանել:
Իհարկե Ջավախքում խնդիրներ կան, բայց դրանք ողբերգալի չեն: Ես ցավում եմ, որ Շիրակ Թորոսյանը հիմա չի կարողանում մտնել Վրաստան, քանի իր հայտարարություններով վարկաբեկել է իրեն, սակայն մյուսները հստակ տեսնում են, թե ինչպես են փոխվել Ջավախքի ճանապարհները, դպրոցները ինչպես վերանորոգվել, համակարգիչներ տեղադրվել, նոր գործարաններ են բացվել, նոր աշխատատեղեր:
Ես կուզենայի դիմել մարդականց, ովքեր բարձրաձայնում են, թե իբր Վրաստանում հայկական դպրոցների վիճակը «վատ է», որ «հայոց լեզվի ժամերը կրճատվել են»… Ճիշտ չէ, հայոց լեզվի ժամերը կրճատվել են երկու ժամով: Այդ «հայապաշտպանները», որոնք բարձրաձայնում են վիրահայության մասին արտասահմանում լույս տեսնող թերթերից, թող ցույց տան մի երկիր, օրինակ` Ռուսաստանը, որտեղ մեկ միլիոնից ավել հայ է բնակվում, թող դիմեն Ռուսաստանի ղեկավարությանը, որպեսզի մի հայկական դպրոց բացեն երկրի բյուջեով ֆինանսավորվող և ինչպես Վրաստանում է` առաջինից մինչև տասներկուերորդ դասարանը բոլոր առարկաները դասավանդվեն հայերենով…. Ո՞ր երկրում կա այդպիսի դպրոց… Ոչ մի երկրում չկա: Ռուսաստանում ընդհանրապես չկա: Ես գիտեմ, որ Ստամբուլի, Բեյրութի, Լոս-Անջելեսի հայկական դպրոցները նախ վճարովի են և միայն մեկ առարկա են անցնում հայերենով` հայոց լեզու և գրականություն, մինչդեռ Վրաստանում այդ դպրոցները պետությունն է ֆինանսավորում: Ի դեպ, Վրաստանում 140 հայկական դպրոց կա և այդ դպրոցներ հայ երեխան գալիս է հայերենի իմացությամբ, մինչդեռ արտասահմանում հայ երեխան գնում է դպրոց` հայերենը չիմանալով: Ուստի մեկ-երկու ժամով հայերեն լեզվի կրճատումը որևէ էական նշանակություն չունի: Ինչու՞ չեն այդ «հայապաշտպանները» մյուս երկրների հայկական դպրոցների բացման հարց բարձրացնում, թող պահանջեն, որ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում բացվեն հայկական պետական դպրոցներ:
Ինչու՞ չեն այդ «հայապաշտպանները» նկատում, որ Ջավախքում վերացել է կաշառակերությունը: Այսօր դրա դեմ բարձրաձայնում են մարդիկ, Վրաստանի իշխանություններին քննադատում են մարդիկ, ովքեր իրենց ամբողջ կյանքում կաշառքի վրա են եղել: Մինչդեռ իրականում բազմաթիվ հետաքրքրված մարդիկ էին վերջերս ժամանել Ջավախք, Նինոծմինդա, Ախալքալաք, ովքեր ծայրահեղ գնահատականներ, հայտարարություններ էին լսել, մոտեցան ինձ, ասացին, որ այն բարեփոխումները, որ տեսան` իրենց թույլ չեն տա այսուհետև Վրաստանի իշխանությունների նկատմամբ անպատասխանատու հայտարարություններ անել:
Իսկ Շիրակ Թորոսյանին ես խորհուրդ կտայի զգոն լինել: Ու՞մ ջրաղացին է նա ջուր լցնում: Նա ամեն ինչ անում է, որ հային թշնամացնի վրացիների հետ: Դա ու՞մ է ձեռնտու այսօր…Ինձանից լավ գիտեք, թե ով է ուզում, որ հայն ու վրացին թշնամի լինեն:
-Ռուսաստանին ե՞ք ակնկարկում, պարոն Բայբուրդ:
-Իհարկե, առաջին հերթին Ռուսաստանին, որտեղ երազում են, որ հայն ու վրացին լարվեն իրար դեմ: Շիրակ Թորոսյանը ռուսական այդ ձգտումների առաջամարտիկներից է, նա չի մտածում ո՛չ իր ազգի, ո՛չ Հայաստանի, ո՛չ Վրաստանի մասին: Բացի այդ, եթե դիտարկենք նրա հայտարարությունների խրոնոլոգիան` կնկատենք, որ այդ հայտարարությունները արվում են ոչ թե պետական-ազգային շահերից դրդված, այլ բացառապես իր աձնական շահերով են պայմանավորված: Չեմ ուզում բացել փակագծերը: Շ.Թորոսյանի գործողությունների, հայտարարությունների նպատակը մեկն է` այսօր-վաղը, եթե որևէ քրեական մեղք բացահայտվի`իրեն չմեղադրեն, որպես «հայենասերի»…
Իհարկե հիմնախնդիրներ կան, բայց դրանք համեմատելի չեն այն իրավունքների հետ, որը Վրաստանի հայը ունի Վրաստանում, դա չի կարելի համեմատել այն ամենի հետ, ինչ կատարվում է հայերի հետ Ռուսաստանում` ամեն օր հայ են սպանում, ամեն օր գերեզմաններ են պղծում… Կամ երբ Երևանում գողացան ծնունդով ախալքալաքցի Դերենիկ Դեմիրճյանի արձանը` ես ակնկալում էի դատապարտող հայտարարություններ լսել: Որտե՞ղ էր «հայրենասեր» Թորոսյանը… Ոչ մի հայտարարություն չհնչեց:
Ինչպե՞ս են այս ամենի վրա աչք փակում այդ «հայապաշտպանները», և ինչ-որ պատվերներ կատարում, որպեսզի միայն հայերն ու վրացիները բախվեն: Ցավում եմ, որ հային փորձում են տրամադրել վրացիների դեմ, այդ քննադատությունները լրիվ հորինված են:
Ես կուզենայի նշել, որ Հայաստանի կրթության նախարարարությունից արդեն 20 տարի լսում ենք, որ` Ջավախքի դիմորդները, որոնք ընդունվում են բուհեր, մեծամասնությունը վատ են տիրապետում լեզվին: Սա է խնդիրը, եկեք օգնենք, որպեսզի երիտասարդ ուսուցիչները վերադառնան Ջավախք և կրթեն հայերենով հայ երեխաներին:
Վերջին տարիներին Ջավախքից չէին մեկնում արտերկիր աշխտանք փնտրելու, սակայն եթե որոշ մարդիկ խոսում են հայաթափության մասին, ապա պետք է նշենք, որ Հայաստանի երկքաղաքացիության օրենքով, ցավոք, Հայաստանում ստանալով ՀՀ քաղաքացիություն` պարզապես մեկնում են Ռուսաստան աշխատելու: Ուրեմն` ո՞վ է մեղավոր, ո՞վ է հայաթափում Ջավախքը… Ինքներդ կարող եք հասկանալ: Չնայած երկու տարի առաջ Ռուսաստանի հետ բռնկված պատերազմին` ՌԴ ցանկացած քաղաքացի հեշտությամբ Հայաստանից Վրաստան է անցնում, մինչդեռ Վրաստանի քաղաքացիները դրա հնարավորությունը չունեն, ուստի վերջին տարիներին արտահոսք չկար: Սակայն հիմա, երբ Հայաստանում գործում է երկքաղաքացիությունը, վրացահայերը ստանում են քաղաքացիություն և չեն վերադառնում Ջավախք: «Հայապաշտպանները» թող այս խնդրի մասին մտածեն:
Բացի այդ, ցանկանում եմ հիշեցնել, որ Ռուսաստանը, երբ երեք տարի հայտարարում էր, թե վերանորոգում է «Վերին Լարսի» անցակետը և այն չէր գործում, իսկ դա, ըստ էության, Հայաստանի դեմ քայլ էր: Մինչդեռ հիմա նույն Ռուսաստանը մի քանի ամսվա ընթացքում Հարավային Օսիայում Ցխինվալի օկուպացված տարածքում ռազմական քաղաք է կառուցել: Ինչպե՞ս հասցրին ՌԴ իշխանությունները… Ահա` երկակի ստանդարտների քաղաքականության ևս մեկ ապացույց և լռություն դրա :
-Դուք հաճա՞խ եք լինում Վրաստանի հայաբնակ շրջաններում: Վերջերս շատ են այն պնդումները, որ վրացահայերի մոտ նախագահ Սաակաշվիլիի իշխանության նկատմամբ վերջին երկու-երեք տարիներին վստահությունը ավելի է մեծացել: Դա ինչո՞վ է պայմանավորված:
-Դա պայմանավորված է նրա կոնկրետ աշխատանքով. Միխեիլ Սաակաշվիլին յուրաքանչյուր առիթով, տարին մի քանի անգամ, տարբեր քաղաքներում անցկացվող միջոցառումներում իր ելույթներում մշտապես հայտարարում է, որ հայերը, վրացիները, ադրբեջանցիները, օսերը բոլորը Վրաստանի քաղաքացիներ են և բոլորը հավասար են: Իսկ հասարակությունը զգացել է, որ Սաակաշվիլիի օրոք ազգային հողի վրա իրենց չեն վիրավորում: Սա իսկապես նկատելի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում