«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ նոյեմբերի 24-ին` ժամը 18.55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ երկու անհայտ անձինք Չարենցի փողոցում գտնվող մթերային խանութում ծեծել են վաճառողուհուն և գողացել դրամարկղում եղած գումարը:
Պարզվել է, որ ժ. 18.30-ի սահմաններում, երկու անհայտ անձինք մուտք են գործել մթերային խանութ, սպառնացել ու քաշքշել վաճառողուհուն, այնուհետև բացահայտ հափշտակելով դրամարկղում եղած 100 հազար դրամը՝ դիմել են փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: