Վ. Գասպարյանի աշխատանքը ՊՆ-ում դրական եմ գնահատում: Այսօր կառավարության շենքի առջև լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ ՊՆ-ում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործունեությանը:
Ըստ նախարարի` Վլադիմիր Գասպարյանը ՀՀ զինված ուժերի և ՀՀ լավագույն մասնագետներից է` իր ոլորտին տիրապետող: «Այդ մասնագիտական տիրապետումը տեսական չէ, այլ նա այդ փորձություններով անցել է և՛ ներքին գործերի նախարարությունում, և՛ Ռազմական ոստիկանությունում»,- նշեց ՀՀ պաշտպանության նախարարը`հավելելով, որ Վ. Գասպարյանը իր լավագույն ընկերն է:
Ս. Օհանյանը նաև կարծում է, որ ՀՀ ոստիկանապետը իր կարողություններն օգտագործելու է նաև ոստիկանական համակարգում իր առջև դրված խնդիրները պատշաճ կատարելու համար: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մինչ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելը եղել է պաշտպանության փոխնախարար: