Հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման միջոցով ԱՄՆ-ը փորձում է փոխել աշխարհի մեծ տերությունների ուժային հավասարակշռությունը: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը:
РИА Новости-ն գրում է, որ այս ճանապարհով ԱՄՆ-ը ուզում է դուրս գալ ռազմավարական հավասարակշռությունից և դառնալ բացարձակ անձեռնմխելի:
Ռուսաստանն իր ռազմավարության մեջ դրսևորելու է զսպվածություն, քանի որ չի ուզում վտանգի ենթարկել իր քաղաքացիների անվտանգությունը:
Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների հիմնախնդիրն այն է, որ ԱՄՆ-ը ցանկանում է Եվրոպայի տարածքում ստեղծել երրորդ հակահրթիռային պաշտպանության համակարգը: