Ճապոնիայում գործող երկու մեծ, իրար մրցակից՝ Տոկիոյի (TSE) և Օսակիի (OSE) ֆինանսական բորսաները 2013 թվականին կմիաձուլվեն. այս մասին հայտնել է Ճապոնիայի բորսաների պաշտոնական կայքը:
Արդյունքում, ըստ Kyodo լրատվական կայքի, մասշտաբային առումով նորաստեղծ բորսան կզիջի միայն Նյու Յորքի (NYSE) բորսային, իսկ ըստ Agence France-Presse- ի տեղեկատվության՝ այն իր մեծությամբ աշխարհում կլինի երրորդը ամերիկյան NYSE-ի և Nasdaq-ից հետո:
Նոր բորսայի անունը արդեն որոշված է՝ Japanese stock exchange։ Գործադիր տնօրենը կլինի, հավանաբար, TSE-ի ղեկավար Ացուսի Սաիտոն, իսկ աշխատանքները կհամակարգի OSE-ի նախագահ Միչիո Յոնեդան:
Նախատեսվում է, որ միասնական շուկայում առք-վաճառքի ընդհանուր շրջանառությունը կկազմի 3.67 տրիլիոն դոլար:









































