Լոնդոնի ATP մրցաշարի խմբային փուլում բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը զիջեց Իսպանիայի ներկայացուցիչ Դավիդ Ֆերրերին` 4:6, 5:7 հաշվով: Հանդիպումը տևեց 2 ժամ:
Խաղից հետո իսպանացին նշեց. «Շատ ուրախ եմ հաղթանակիս կապակցությամբ: Ես շատ ուշադիր էի ամբողջ խաղի ընթացքում: Առաջին սեթում ավելի լավ ելույթ ունեցա, քանի որ երկրորդում նյարդայնանում էի: Շատ կարևոր է մրցաշարում մեկնարկել հաղթանակով: Այս մրցաշարը տարբերվում է մյուսներից և ավելի մեծ կարևորություն ունի»:








































