Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպել է ամերիկահայ գործարար, «ԷկոՊանելԳռուփ» ընկերության նախագահ Խաչիկ Խաչիկյանի և ճարտարապետ Սևակ Պետրոսյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախի Հանրապետության շինարարական ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը վերաբերող հարցեր:
Բ. Սահակյանը կարևորել է Արցախում ժամանակակից շինարարական մեթոդների կիրառումը հատկապես բնակարանաշինության ոլորտում, և այս բնագավառում Սփյուռքի հետ սերտ համագործակցությունը:
Հանդիպմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:












































