Վաղը` նոյեմբերի 23-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Կառուցվածքների սեյսմակայունության և սեյսմակայուն շինարարության բնագավառում հանրապետությունում կատարվող գիտահետազոտական աշխատանքների մասին» թեմայով քննարկում:
Զեկուցմամբ հանդես կգա ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, երկրաշարժագիտության, սեյսմակայուն շինարարության բնագավառի մասնագետ Էդուարդ Խաչիյանը:
Քննարկմանը կմասնակցեն գիտնականներ, ՀՀ քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների, կրթության և գիտության նախարարությունների, «Հայսեյսշին» ԳՀԻ-ի, Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի, ԵՊՀ-ի, Հայաստանի շինարարների միության, Հայաստանի ճարտարապետների միության, Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի, «Հայնախագիծ» ԲԲԸ-ի, «Երևաննախագիծ» ԲԲԸ-ի ներկայացուցիչներ: