Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Նոր ծառայություն Յունիբանկից

Յունիբանկը հաճախորդներին ընձեռում է առանց բանկ այցելելու UNISTREAM դրամական փոխանցումներ ստանալու հնարավորություն: Նոր ծառայության շնորհիվ դրամական միջոցները կարելի է փոխանցել UNISTREAM, U-Stream + կամ այլ VISA և ArCa քարտերի հաշվին հեռախոսազանգի միջոցով: Դրամական փոխանցում ստացողն ընդամենը պետք է զանգահարի բանկ (37410) 59 22 33 հեռախոսահամարով, օպերատորին հայտնի փոխանցման նույնականացման գաղտնաթիվը, քարտի 16-նիշանոց համարը և դրամական միջոցները հասանելի կդառնան նրան անմիջապես գործարքի ավարտից հետո:

«Ստեղծման օրվանից ի վեր UNISTREAM համակարգի գործունեությունն ուղղված է հաճախորդների պահանջմունքների առավել բավարարմանը: Նոր ծառայությունը լրացուցիչ արտոնություն է մեր հաճախորդների համար և ուղղված է սպասարկման որակի և հարմարավետության բարձրացմանը», – ասում է UNISTREAM դրամական փոխանցումների համակարգի սպասարկման և վերահսկման դեպարտամենտի տնօրեն Նատալյա Տեր-Գևորգյանը:
UNISTREAM քարտը կարելի է անվճար ստանալ Յունիբանկի 37 մասնաճյուղերից ցանկացած մեկում: Քարտի օգտագործումը ենթադրում է PIN-կոդի պարտադիր մուտքագրում, ինչն ապահովում է անվտանգության բարձր մակարդակ:

Մինչև 150 հազար դրամ վարկային գծով U-Stream+ քարտը նույնպես նախատեսված է UNISTREAM դրամական փոխանցումների համակարգի հաճախորդների համար: Վարկի պայմանների համաձայն, 100 հազար դրամ սահմանաչափով քարտերը կարող են ձեռքբերել բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր UNISTREAM համակարգով ուղարկել կամ ստացել են դրամական փոխանցում: 150 հազար դրամ սահմանաչափով քարտերը նախատեսված են Յունիբանկի այն մշտական հաճախորդների համար, որոնք տարվա ընթացքում UNISTREAM համակարգով իրականացրել են առնվազն 5 դրամական փոխանցում` 3 000 դոլարից ոչ պակաս գումարով: Վարկավորման պարտադիր պայման է հանդիսանում բացասական վարկային պատմության բացակայությունը:

U-Stream+ քարտը շահեկանորեն առանձնանում է վարկավորման արտոնյալ պայմաններով և ձևակերպման պարզությամբ: Վարկի տոկոսադրույքը կազմում է 24% տարեկան, որը կիրառվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ: U-Stream+ վարկի հիմնական առավելություններից է 2 տոկոսային կետով տոկոսադրույքի իջեցման հնարավորությունը` վարկային պայմանագրի գործողության երկրորդ տարում:

Հաշվի առնելով, որ U-Stream+ վարկային գիծը նախատեսված է իր իսկ հաճախորդների համար, Յունիբանկը քարտի սպասարկումը առաջին տարվա համար իրականացնում է անվճար, իսկ հաճախորդի հաշվի դրական մնացորդին հաշվարկվում է բարձր տոկոսադրույք` 5%:

Բացի դա, հաճախորդներին անվճար առաջարկվում է «ՅՈՒՆԻՍՏՐԻՄ ՊԼՅՈՒՍ» հաճախորդի քարտ: Քարտի գլխավոր առավելությունը դրամական փոխանցման գործընթացի պարզեցումն ու հաճախորդի սպասարկման ժամանակահատվածի զգալի կրճատումն է: Արդեն 1 մլն հաճախորդ հանդիսանում է UNISTREAM համակարգի քարտապան: Ընդլայնվում է նաև այն երկրների ցանկը, որտեղ կարելի է օգտվել այդ քարտից (Հայաստան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Տաջիկստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հունաստան, Իսրայել, ԱՄԷ, Կիպրոս):
Այսօր UNISTREAM-ը դրամական փոխանցումների ամենապահանջված և առաջատար համակարգն է Հայաստանում` ինչպես ծավալով, այնպես էլ քանակով: UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգի հայաստանյան շրջանառությունը 2011թ.-ի հունվար-հոկտեմբերին կազմել է ավելի քան 542 մլն ԱՄՆ դոլար` ավելանալով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 16.9%-ով: Դրամական փոխանցումների քանակն աճել է 9.5%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 551 536:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում