Ամերիկյան լեգենդար դերասանուհի և երգչուհի Լայզա Մինելին երեք տեղից կոտրել է աջ ոտքը:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը, 65-ամյա դերասանուհին ստիպված է շարժվել անդամալույծի սայլակով: Այս ամիս Մինելին Նյու Յորքում վիրահատվել էր, այդ պատճառով ստիպված էր հրաժարվել «Տարվա կին» մրցանակաբաշխության արարողությանը մասնակցելուց, որը հանձնվում է ԱՄՆ մեծ քաղաքների Ատլետիկայի ոստիկանական լիգայի կողմից:
Մինելին Tony թատերական մրցանակի եռակի դափնեկիր է, ստացել է նաև «Օսկարի» մեկ և «Ոսկե գլոբուս» երկու մրցանակ, Grammy երաժշտական և Emmy հեռուստամրցանակներ:
Նա աշխարհում շոու-բիզնեսի այն քիչ ներկայացուցիչներից է, որը ստացել է ԱՄՆ թատերական, կինեմատոգրաֆիայի, երաժշտության և հեռուստատեսության ամենահեղինակավոր մրցանակները:








































