«Հրապարակ»-օրաթերթի փոխանցմամբ, արցախցի գործարար Լևոն Հայրապետյանը, որը Գանձասարի եկեղեցու սալիկապատման պատմությունից հետո հեռացել է Հայաստանից` նեղացած, որ իր բարեգործությունները գնահատելու փոխարեն իրեն մեղադրում են պատմական հուշարձաններն աղավաղելու մեջ, մեր տեղեկություններով, «Չենք լռելու» շարժմանը հարցազրույց է տվել, որտեղ խիստ քննադատության է ենթարկել ՀՀ իշխանություններին և հայտարարել, որ պատրաստվում է պայքարել նրանց դեմ։
Նա ասել է, որ կիսում է Շառլ Ազնավուրի տեսակետը, որը նա հայտնել էր իր վերջին հարցազրույցում։ Ավելին` առաջարկել է իրականացնել «ցուցակ-օպերացիա», այսինքն` կազմել երկրի «մոլախոտերի»` օլիգարխների ցուցակը և վտարել երկրից։
Վաղը համացանցում կհայտնվի Լևոն Հայրապետյանի հարցազրույցը, որը նա տվել է հեռախոսով` Ֆրանսիայից»։









































