«Ժողովուրդ»-ը գրում է.
«Երեք տարի առաջ իր տան շքամուտքում դիմահար կրակոցից սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի ընտանիքի 4 անդամների՝ գազի թունավորման փաստով նյութերը, որ նախապատրաստվում են Նոր Նորքի ոստիկանությունում, այդպես Էլ չեն վերածվում քրեական գործի: Այն դեպքում, երբ հաստատվել է, որ գազատաքացուցիչից գազի արտահոսք չկա»,- ապա թերթը հավելում է.
«Ընտանիքի թունավորված անդամների նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին քննիչ Վահան Պողոսյանի որոշման մեջ զավեշտի հասնող հարցադրումներ կան: Օրինակ՝ պարզել, թե Մհերյանի՝ գազից թունավորված որդուն «ինչ մարմնական վնասվածքներ են պատճառվել և ինչ ծանրության աստիճանի»»:









































