Friday, 05 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Արթուր Բաղդասարյանը կազատվի պաշտոնից. մամուլ

«168 ժամ»-ի լավատեղյակ աղբյուրների համաձայն` առաջիկայում շարունակվելու են վերջին օրերին ընդհատված պաշտոնանկությունները, և դրանք ներկայացվելու են «նոր լույսի ներքո»:

«Մասնավորապես, այս օրերին իշխանական վերնախավում խոսում են «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ Ազգային անվտանգության քարտուղարի (ԱԽՔ) պաշտոնից ազատման մասին: Ըստ շրջանառվող տեղեկությունների` դա նման է լինելու Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությանը այն իմաստով, որ Բաղդասարյանը հայտարարելու է, թե պաշտոնից հեռանում է ՕԵԿ-ի նախընտրական շտաբի աշխատանքները համակարգելու համար:

Իշխանությունների հաշվարկը հետևյալն է, Արթուր Բաղդասարյանը արդեն ոչ ԱԽՔ պաշտոնում կփորձի փոքր-ինչ ընդդիմադիրի դեր խաղալ, եթե դա ինչ-որ հրաշքով հաջողվի, ՕԵԿ-ը առանձին կմասնակցի ընտրություններին: Եթե ոչ, ինչը շատ ավելի հավանական է, ՕԵԿ-ին 2-3 տեղ կտան ՀՀԿ-ի ցուցակում, և Ա. Բաղդասարյանը կդառնա, ասենք, ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետի տեղակալի տեղակալ: Ինչ վերաբերում է Անվտանգության խորհրդի քարտուղարի նոր հավակնորդներին, ապա դեռևս անուններ չեն նշվում:

Թեև, ինչպես Աժ նախագահի դեպքում, ԱԽ քարտուղար ևս կարող է չնշանակվել: Հայաստանը արդեն գտնվում է նախընտրական փուլում, և բոլոր նշանակումները կատարվում են բացառապես այդ տրամաբանության շրջանակներում: Ուստի ազգային անվտանգության խորհուրդը մի քանի ամիս կարող է նաև նախագահ չունենալ: Առավել ևս, որ Արթուր Բաղդասարյանն էլ չեղածի հաշիվ է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում