Երբ ակտիվիստ եգիպտուհին իր մերկ նկարները տարածել էր համացանցում` դրանով արտահայտելով իր բողոքը Եգիպտոսում անազատությունների նկատմամբ, նրա հասցեին վիրավորանքներ էին սկսել տեղալ։
Այժմ իսրայելցի մի խումբ կանայք ևս մերկացել են` ցույց տալով իրենց աջակցությունը:
Mail Online-ը գրում է, որ 20-ամյա Ալիա Էլ Մահդիի քաջ արարքից ոգեշնչված` 40 իսրայելցի կանայք մերկ լուսանկարվել են` իրենց մերկությունը դրոշի միջոցով թաքցնելով: Դրոշի վրա արաբերեն և եբրայերեն գրված է եղել «Հարգանք Ալիա Էլ Մահդիի նկատմամբ. Իսրայելի քույրեր: Սեր առանց սահմանների»:
Իսրայելցի 28-ամյա Օր Թեմփլարը սոցիալական ցանցերից մեկում ստեղծել է խումբ` հրավիրելով կանանց և աղջիներին մի կողմ դնել քաղաքական համոզմունքները և միանալ իրենց շարժմանը:










































