Monday, 13 05 2024
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին

Արդարդատության նախարարության պարզաբանումը Հարություն Առաքելյանի պահանջին

ՀՀ Արդարդատության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ նկատի ունենալով Հ.Առաքելյանի մամուլում հրապարակած հայտարարությունները, պարզաբանում ենք`

«Հայաստանի Ռամկավար Ազատական» կուսակցությունը 2011թ. հունվարի 20-ին հրավիրել է 19-րդ արտահերթ համագումար: Համագումարում կուսակցության գործադիր մարմնի ղեկավար է ընտրվել Էդուարդ Անտինյանը: Գործադիր մարմնի փոփոխությունը ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցում է ստացել 2011թ. մարտի 18-ին:

Կուսակցությունը, նույն համագումարի ընթացքում որոշում է ընդունել նաև 19-րդ համագումարն անցկացնել երկու նիստով: Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը քննարկել 2-րդ նիստի ընթացքում, որը այդ լիազորությունն ունեցող կուսակցական Կարեն Կակոյանին հանձնարարվել է հրավիրել 1 ամիս անց:

Նշանակված ժամկետում համագումարի 2-րդ նիստը չի հրավիրվել, ինչում կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Է.Անտինյանը մեղադրել է Կ.Կակոյանին: Կուսակցության նախկին ղեկավար Հ. Առաքելյանն ու Կ.Կակոյանն էլ Է. Անտինյանին են մեղադրել:

Այնուհետև, 2011թ. ընթացքում Կ.Կակոյանն ու Հ.Առաքելյանը բաց թողնելով նախապես նշանակված մեկ ամսյա ժամկետը, հրավիրել են 19-րդ համագումարի մի քանի 2-րդ արտահերթ նիստ, հիմքում դնելով կուսակցության բոլոր շրջանային վարչությունների երկու երրորդի պահանջը: Հրավիրված բոլոր նիստերը կազմակերպվել են օրենքների բազմաթիվ խախտումներով: Արդյունքում ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակա¬լությունը մերժել է այդ նիստերում ընդունված գործադիր մարմնի փոփոխության պետական գրանցման պահանջը:

Էդուարդ Անտինյանը նշված համագումարի 2-րդ արտահերթ նիստերի հրա-վիրման և կազմակերպման օրինականության դեմ բողոք է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն: Նախարարության աշխատակազմի օրինակա¬նության վերահսկողության տեսչությունը ներկայացված բողոքի հիման վրա վարչական վարույթ է հարուցել (տեսչության՝ կանոնադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում և վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի պահանջ¬ներին համապատասխան):

Վարույթի շրջանակներում պարզվել է, որ 19-րդ համա¬գումարի 2-րդ արտահերթ նիստի հիմք ընտրված կուսակցության բոլոր շրջանային վարչությունների երկու երրորդի պահանջը հակասում է կուսակցության կանոնա-դրությանը: Համաձայն կանոնադրության՝ բոլոր շրջանային վարչությունների պահանջով կարող է հրավիրվել ոչ թե համագումարի որևէ արտահերթ նիստ, այլ հենց արտահերթ համագումար:

Նշվածից հետևում է, որ այդ նիստերը չէին կարող լինել 19-րդ համագումարի 2-րդը, այլ պետք է լիներ նոր՝ 20-րդ համագումար, ինչի մասին կուսակցությունը նախա-զգուշացվել է և առաջարկվել է անվավեր ճանաչել սեփական կանոնադրության խախտումներով հրավիրված ու անցկացված արտահերթ նիստը:

ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը հիմք ընդունելով նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկո-ղության տեսչության համապատասխան որոշումը, որով հաստատվել է օրենքի և կանոնադրության պահանջների խախտումները, 2011թ. նոյեմբերի 21-ին մերժել է Հ. Առաքելյանին գրանցել որպես կուսակցության գործադիր մարմնի ղեկավար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում