Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Հաագայում ՀՀ դեսպանության հիմնումը լրջորեն կնպաստի հայ-հոլանդական հարաբերությունների զարգացմանը. Է. Նալբանդյան

ՀՀ ԱԳՆ–ից «Առաջին լրատվական»–ին հայտնում են, որ նոյեմբերի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հաագայում հանդիպում է ունեցել Նիդեռլանդների արտգործնախարար Ուրի Ռոզենտալի հետ:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Ուրի Ռոզենտալը շնորհավորել է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության հիմնադրման կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ այն լուրջ ներդրում կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Հաագայում ՀՀ դեսպանության հիմնումը երկկողմ հարաբերությունների առավել զարգացման, խորացման և ամրապնդման նպատակադրվածության ուղերձ է պարունակում: Նախարարը կարևորել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, տնտեսական փոխգործակցության խթանմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը:

Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրի զարգացմանը Նիդեռլանդների կողմից ցուցաբերվող աջակցությունն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Արժույթի միջազգային կազմակերպության և Համաշխարհային բանկի շրջանակներում:

Նշելով, որ այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է հոլանդական կապիտալով 46 ձեռնարկություն` Էդվարդ Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով դրանց քանակը կարելի է առնվազն կրկնապատկել:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումներին. այս ենթատեքստում Նիդեռլանդների ԱԳ նախարարը բարձր է գնահատել այդ ուղղությամբ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող քայլերը:

Նախարարները մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների, Արևելյան գործընկերության ձևաչափում ընթացող համագործակցության շուրջ:

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը ներկա է գտնվել Հաագայում ՀՀ դեսպանության պաշտոնական բացման արարողությանը:

Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը նշել է. «Հայ-հոլանդական առնչությունները գալիս են դարերի խորքից՝ սկսած 4-րդ դարում Սուրբ Սերվանտիուսի կողմից Նիդեռլանդներում քրիստոնեության տարածումից, հայ վաճառականների կողմից Նիդեռլանդներ կակաչի ներկրումից, 360 տարի առաջ Ամստերդամում հայկական տպագրատան հիմնումից, հայերեն լեզվով առաջին Աստվածաշնչի տպագրումից և այս երկրում հայ համայնքի հաստատումից:

Դա եղել է անցյալում, իսկ այսօր Նիդեռլանդներում բացվում է անկախ Հայաստանի դեսպանություն, և բարձրացվում է Հայաստանի դրոշը: Մեր դարավոր հարաբերությունների պատմության մեջ այս օրը մարմնավորում է նոր սկիզբ»:

Նախարար Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ դեսպանությունը կարևոր դերակատարություն կունենա բարեկամ Նիդեռլանդների հետ համակողմանի հարաբերությունների խորացման գործում: Խոսելով հոլանդահայ համայնքի մասին` նախարար Նալբանդյանը կարևորել է նրա դերը` որպես երկու ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման յուրահատուկ կամուրջ:

Օրվա երկրորդ կեսին Էդվարդ Նալբանդյանը ՀՀ դեսպանությունում հանդիպում է ունեցել Նիդեռլանդների հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց պատմել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ու հիմնական ուղղությունների մասին և պատասխանել նրանց հարցերին:

Հաագայում Էդվարդ Նալբանդյանը նաև հարցազրույց է տվել հոլանդական հեղինակավոր «De Volkskrant» օրաթերթին: Պատասխանելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ լրագրողի հարցին` Հայաստանի արտգործնախարարն ասել է. «ՀՀ բարձրագույն ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության իրողությունը կամ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման կարևորությունը երբեք հարցականի տակ չեն դրվել և չեն կարող դրվել: «1915 թ. վերաբերյալ» պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները, փաստորեն, փորձ են հարցականի տակ դնել Ֆրանսիայի, բազմաթիվ այլ երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը: Դա ոչ այլ ինչ է, քան վտանգավոր ժխտողականության քաղաքականության շարունակություն, ինչի մասին Հայաստանում համապատասխան հստակ հայտարարություն էր արել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:

Ինչ վերաբերում է Թուրքիայի ԱԳ նախարարի պնդումներին, թե 2005 թ. ՀՀ նախագահին հասցեագրված Թուրքիայի վարչապետ Էրդողանի նամակին այդպես էլ պատասխան չի տրվել, ապա պետք է նշել, որ ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխան նամակը ուղարկվել և հրապարակվել է 2005 թ. ապրիլի 25-ին: Թե՛ միջազգային հանրությունը, և թե՛ Թուրքիայում լավատեղյակ են այդ նամակի բովանդակությանը, միգուցե բացառությամբ մի քանիսի, ինչպիսի եզրահանգման կարելի է գալ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում