Saturday, 06 06 2026
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան
Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ
Շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշենի համայնքային փոքր տանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է
Վթարային ջրանջատում Գյումրիում
Լարսը բաց է

Ս. Սարգսյանին ուղղված նամակը Ր. Հովհաննիսյանի հերթական քաղաքական հնարքն է. Է Շարմազանով

Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է հղել Սերժ Սարգսյանին մի շարք պահանջներով, որոնց կատարման դեպքում միայն հնարավոր կլինի անցկացնել ազատ և արդար ընտրություններ:

ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից փորձեցինք պարզել ՀՀԿ վերաբերմունքը այդ նամակի հանդեպ: Շարմազանովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր գործելակերպը և թե ինչ խնդիրներ բարձրացնի, սակայն, ըստ նրա. «Ինչքան էլ տհաճ լինի Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների համար լսել այդ բանը, սակայն պետք է ասեմ, որ դա նրա հերթական քաղաքական հնարքն է»:

Շարմազանովը նշեց, որ առանց Հովհաննիսյանի նամակի էլ, ՀՀԿ-ն և վերջինիս առաջնորդը շատ լավ գիտեն երկրում առկա խնդիրները, և եթե իրենք ասում են, որ պետք է ամեն ինչ արվի ժողովրդավարության զարգացման համար, ապա դա պարզապես խոսքեր չեն, այլ դա հստակ ուղղություն է, հստակ քայլեր են, որոնք ՀՀԿ-ն իրականացնում է:

Ավելին, ըստ Շարմազանովի, ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու իշխող կուսակցության քաղաքական կամքի մասին խոսում են նաև արտախորհրդարանական ընդդիմությունն ու միջազգային կազմակերպությունները. «Չեմ կարծում, որ այստեղ որևէ խնդիր կա, մենք ինքներս ենք ամեն ինչ արել, որպեսզի բուհերը ապաքաղաքական լինեն, կուսակցությունները գործեն բացառապես կուսակցությունների մասին օրենքով»:

Մեր հարցին, թե կարելի է եզրակացնել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակում նշված բոլոր կետերը ՀՀԿ-ն իրականացնում է և այդ նամակն ավելորդ էր, Շարմազանովը պատասխանեց. «Մի բան կարող եմ ասել` ՀՀԿ-ն իրականացնում է իր քաղաքականությունը, իսկ թե որքանով է այդ քաղաքականությունն արդյունավետ, կամ որքանով է մեր հասարակությունն ընդունում այդ քաղաքականությունը, կտեսնենք մայիսյան ընտրությունների ժամանակ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում