Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Ռեյ Մաբուսին։
Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների զարգացման կապակցությամբ։ Բացի այդ, կողմերը վստահություն են հայտնել տվյալ ոլորտում կապերի հետագա զարգացման առումով։
Մաբուսը բարձր է գնահատել Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելությանն Ադրբեջանի մասնակցությունը, ինչպես նաև այդ խաղաղապահ ուժերի գործունեության տրանսպորտային ապահովման մեջ Ադրբեջանի դերը։
Կողմերը քննարկել են նաև երկու երկրներին առնչվող անվտանգության, էներգետիկ ու տրանսպորտային խնդիրներ։











































