Այսօր Երևանում մեկնարկել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կազմակերպած «Եվրոպական ինտեգրման երկու պատվարները. արժեքներ և գործողություններ» համաժողովը:
Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը. համաժողովի նպատակն է նպաստել քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների դերի բարձրացմանը Հայաստանում քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացում։
Փորձագիտական աջակցություն կտրամադրվի Հայաստանի կառավարությանն այնպիսի ծրագրերի իրականացման, մոնիտորինգի և խթանման գործընթացում, ինչպիսիք են Եվրոպական հարևանության քաղաքականությունը և Արևելյան գործընկերությունը: