РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր Վլադիկավկազում՝ 58-րդ բանակի շտաբում, զինվորականների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ 2008 թվականին Վրաստանին խաղաղության հարկադրելու օպերացիան անհրաժեշտ էր.
«Մեր բանակի տվյալ գործողությունները բացարձակապես անհրաժեշտ էին մեծ քանակությամբ քաղաքացիների փրկելու համար։ Դրա արդյունքում տվյալ պահին Վրաստանից բխող սպառնալիքը եթե ոչ ամբողջությամբ վերացվեց, ապա տեղայնացվեց։ Դա լիովին հաջողվեց»։
Հիշեցնենք, որ ռուս-վրացական օգոստոսյան հնգօրյա պատերազմը տեղի է ունեցել 2008 թվականի օգոստոսի 7-12-ը։