«Ինտեր»-ի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը վնասվածքի պատճառով մինչև տարեվերջ դաշտ դուրս չի գա: Կիսապաշտպանը վնասվածքը ստացել է Իտալիայի առաջնության 12-րդ տուրի «Կալյարի»-ի դեմ մրցավեճի նախախաղային մարզման ժամանակ:
Այսպիսով` հոլանդացին իր թիմին չի կարող օգնել նաև Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլում:








































