«Մարտին Սկորսեզեի անունը մարդկանց սովորաբար հիշեցնում է դանակներ, ատրճանակներ, կամ էլ՝ հոգեբուժարաններ և անիրական մթնոլորտ: Սակայն այս անգամ հանրահայտ ռեժիսորը խոստացել էր ավելի մեղմ ֆիլմ նկարահանել»,- հայտնում է «Լոս Անջելես Թայմս»–ը:
Նրա «Հյուգո» անունով ֆիլմը 1930-ական թվականներին ապրող 12-ամյա ծնողազուրկ տղայի մասին է, ով իր հոր մահից հետո նոր ընտանիք է փնտրում: Փարիզում իր երջանկության փնտրտուքների ժամանակ Հյուգոն ընկերանում է Ֆրանչեսկայի հետ, և նրանք միասին շարունակում են իրենց կախարդական արկածները:
Իր հոր թողած ռոբոտը աշխատեցնելու համար Հյուգոն սրտաձև բանալի էր փնտրում:
Այժմ 3D ֆորմատով և 2 ժամ տևողությամբ այս ֆիլմը ցուցադրվում է կինոթատրոններում: Ֆիլմը դրականորեն զարմացրել է այն ծնողներին, ովքեր ի սկզբանե մտավախություն ունեին Սկորսեզեի նկարահանած ֆիլմն իրենց երեխաներին ցուցադրելու հարցում:









































