Friday, 26 04 2024
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել

Հեռուստամարաթոնի հեռարձակումը հասանելի կլինի ավելի մեծ թվով հեռուստադիտողների. Ասպարէզ

Լոս Անջելեսի Ասպարէզը տեղեկացնում է.

ԿԼԵՆՏԷՅԼ.- Գոհաբանութեան տօնին օրը՝ Հինգշաբթի, Նոյեմբեր 24ին, տարեկան աւանդութեան վերածուած «Հայաստան» համահայկական հիմնադրամի թելեթոնի այս տարուան հասոյթը պիտի յատկացուի Արցախի բնակչութեան ըմպելի ջուր, իսկ դաշտերուն՝ որոգման ջուր հասցնելու, ինչպէս նաեւ Հայաստանի սահմանային գիւղերը վերաբնակեցնելու եւ զարգացնելու նպատակներուն:

Այս տարի, թելեթոնը պիտի սփռուի նաեւ ամերիկեան մեծագոյն կայաններէն մէկը հանդիսացող «Սի.Պի.Էս.» կայանին պատկանող Հարաւային Քալիֆորնիոյ KCAL պատկերասփիւռի կայանէն (թիւ 9)՝ աւելի մեծ թիւով ունկնդիրներու հասնելով:

Հարաւային Քալիֆորնիոյ ժամով, 12 ժամեայ թելեթոնը պիտի սկսի առաւօտեան ժամը 8ին:

Իր աւելի քան 100,000 նուիրատուներուն ներկայացուելով զեկուցումներու նախորդ տարեշրջանին հիմնադրամին իրականացուցած ծրագիրներուն մասին՝ թելեթոնի ընթացքին պիտի ներկայացուին նաեւ գեղարուեստական զանազան ելոյթներ՝ հաճելի ժամանց պարգեւելով մօտաւորապէս 20 երկիրներէ յայտագրին հետեւողներուն:
Յայտագիրի ընթացքին նուիրատուութիւնները քաջալերելու աշխատանքին պիտի մասնակցին Հայաստանէն՝ յայտնի դերասան ու թելեթոնի ծրագիրներու վեթերան մասնակից Հրանդ Թոխատեան, ինչպէս նաեւ Հայաստանի Պետական պատկերասփիւռի կայանի հաղորդավար Արտակ Հերիքեան:

Իբրեւ Արցախի բնակիչ ու Արցախի Պետական պատկերասփիւռի կայանէն Լիբանան Ադամեան, իւրայատուկ տեսանիւթով մը պիտի ներկայացնէ հիմնադրամին տրամադրած օժանդակութիւններուն բերած նպաստները:
Անոնց կողքին, բրիտանահայ կատակաբան ու դաշնակահար Գեւ Օրգեան իւրայատուկ ներկայացումներ ծրագրած է, իսկ վերջերս Հայաստան ու Արցախ այցելած ամերիկահայ դերասան ու բեմագիր Լուտվիկ Մանուկեան, իր տեսանկիւնէն պիտի ներկայացնէ հիմնադրամին իրագործումները:

Վերոյիշեալ խօսնակներուն իրենց ձայնը պիտի միացնեն նաեւ մրցանակներու արժանացած վաւերագրական շարժապատկերներու բեմադրիչ ու հաղորդավար Քարլա Կարապետեան, «Էմ. Քլապ» պատկերասփիւռային յայտագիրի խօսնակ Տաթեւիկ Էքիէզեան-Մաճարեան ու յայտնի իրաւաբան Մարք Կիրակոս:
Աւելի քան հարիւր կամաւորներ արձանագրուած են մասնակցելու նուիրահաւաքի աշխատանքին:

Կլենտէյլի, Պըրպենքի, Փասատինայի եւ Լա Քանիատայի շրջաններուն մէջ թելեթոնին կարելի է հետեւիլ նաեւ հետեւեալ կայաններէն՝ «Շան»չ (Charter Channel 388), «USArmenia» (Charter Channel 386), AABC (Charter Channel 384), «High Vision» (Charter Channel 381), ICFN (Charter Channel 382), «Հորիզոն» (Charter Channel 385), RUSTV (Charter Channel 387) եւ AMGA (Charter Channel 380), ինչպէս նաեւ համացանցային www.ArmeniaFund.org կայքէն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում