Գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությունում (զբաղվում է խմորեղենի և հացի արտադրությամբ) հարկային ստուգումները շարունակվում են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ս.Համբարձումյանը իրավիճակը նորմալ գնահատեց:
«Խրոնոմետրաժ են անում: Այսինքն՝ նստում են, տեսնում, թե մենք ինչքան ենք արտադրում, վաճառքն են տեսնում: Իրենք 5 աշխատանքային օր պետք է նստեն, նայեն: Ես այդտեղ միտումնավոր ոչինչ չեմ տեսնում: Կարծում եմ՝ հերթական խրոնոմետրաժն է, տարվա վերջն է: Ես չեմ ուզում, որ հակված լինեմ, թե որևէ բանի հետ է կապված»,- նշեց Ս.Համբարձումյանը:







































