Ամերիկայի Միացյալ Նահանգներում հրապարակված հետազոտության համաձայն՝ միջահասակ տղամարդիկ ամենաշատ երեխաները կարող են ունենալ, հաղորդում է Sky News-ը:
Ըստ այդ հետազոտության՝ 171 սմ հասակ ունեցող տղամարդիկ կարող են ունենալ երկուսից ավելի երեխա: Ենթադրվում է, որ պատճառը հետևյալն է. միջահասակ տղամարդիկ ավելի վաղ են ամուսնանում:
«Հակառակ տարածված կարծիքի՝ բարձրահասակ տղամարդիկ չունեն ամենամեծ վերարտադրողականությունը»,- ասել է Գրոնինգեն համալսարանի պրոֆեսոր Գերտ Ստուլիպը՝ այս հետազոտությունն իրականացնողներից մեկը:
Հետազոտության ապացույց է 171 սմ հասակ ունեցող երգիչ Միք Ջեգերը, որը յոթ երեխաների հայր է:











































