Բրիտանական խորհրդարանի անդամը շաբաթ օրը հայտարարել է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարությունը մի շարք կասկածելի գործարքներ է կատարել` վաճառելով իր հանքերի մի մասը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հաղորդվում է, որ միլիարդներ արժեցող հանքերը չափազանց էժան գներով վաճառվել են տարբեր ընկերությունների, որոնց տերերը հայտնի չէ՝ ովքեր են:
Այսպիսով Կոնգոյի բնակչությունը չի կարող օգտվել երկրի ընդերքի հարստություններից: Կոնգոյի իշխանությունները, սակայն, բոլոր մեղադրանքները հերքում են` հայտարարելով, որ կարգի են բերել լեռնահանքային արդյունաբերության սեկտորը:








































