Ինչպես հաղորդում է Associated Press-ը, այսօր սիրիական զորքերը ներխուժել են կենտրոնական քաղաք և հյուսիս արևմտյան տարածաշրջան` փորձելով գտնել իշխանության ընդդիմադիրներին:
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ կառավարությունը սկզբունքորեն կողմ էր, որպեսզի Արաբական երկրների լիգան դիտորդներ ուղարկի երկիր` վերահսկելու խաղաղության ծրագրի կատարումը:
Բրիտանիայում հիմնված Մարդու իրավունքների սիրիական դիտակետը և մի շարք խմբեր տեղական համակարգման հանձնաժողովներին հայտնել են, որ հեռախոսային կապը, ինչպես նաև էլեկտրականությունը անջատվել են Ջաբել Ալ-Զավիյայի տարածքում, որտեղ բանակային դասալիքները վերջին մեկ ամսվա ընթացքում չափազանց ակտիվ էին:








































