Ամերիկյան CNN հեռուստաալիքը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պլանավորել է մոտ ժամանակներս հավելյալ պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ։
Այդ պատժամիջոցները մասնավորապես վերաբերելու են Իրանի նավթաքիմիական արդյունաբերությանը։ Դրանցով նախատեսվում է արգելք դնել Իրանում մասնաճյուղեր ունեցող օտար ընկերությունների բիզնեսի վարման վրա։
Հիշեցնենք, որ ԵՄ-ը նույնպես պլանավորում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ։










































