Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում տեղի ունեցած ընդդիմության ցույցի ժամանակ ոստիկանության կողմից սպանվել է 16-ամյա դեռահաս:
Ինչպես հաղորդում է BBC-ն` վկայակոչելով ոստիկանությանը, մեքենան ճանապարհին թափված նավթի պատճառով պատահաբար վրաերթի է ենթարկել պատանուն: Մինչդեռ ցուցարարները պնդում են, որ վարորդի գործողությունները դիտավորյալ են եղել:
Փետրվարից, երբ Բահրեյնում սկսվեցին հակակառավարական ցույցերը, մինչ այժմ ոստիկանության հետ բախումներում սպանվել է ավելի քան 30 մարդ:
Հիշեցնենք, Բահրեյնում մեծամասնություն կազմող շիաները բողոքում են իշխանությունն իրենց ձեռքում կենտրոնացրած սուննի փոքրամասնության դեմ` պահանջելով իրենց ավելի լայն իրավունքներ տալ:











































