ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Թոմ Դոնիլոնը հայտարարել է, որ Թեհրանը բախվել է աննախադեպ աստիճանի մեկուսացման.
«Կարող եմ ասել, որ Ռուսաստանը, Չինաստանն ու ԱՄՆ-ը մեկ նպատակ են հետապնդում, որ Իրանին թույլ չտրվի միջուկային զենք մշակել։ Իրանի մեկուսացվածությանն աստիճանը հիրավի աննախադեպ է»։
Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Կարնին իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ը միակողմանիորեն ու իր գործընկերների հետ շարունակում է ճնշումներ բանեցնել Իրանի վրա՝ ողջունելով Իրանի վերաբերյալ ԱԷՄԳ-ի ղեկավար խորհրդի ընդունած բանաձևը, որում Թեհրանից պահանջվում էր ակտիվացնել երկխոսությունն ԱԷՄԳ-ի հետ։
Հիշեցնենք, որ Իրանն ԱԷՄԳ-ի ղեկավար խորհրդի երեկ ընդունած իրանական բանաձևը որակել է որպես ապօրինի ու քաղաքականացված։







































