Իտալիայի նոր կառավարության վարչապետ Մարիո Մոնտին ուրբաթ օրը կառավարության ստորին պալատի կողմից ստացել է վստահության երկրորդ քվեն:
Ստորին պալատը քվեարկել է Մոնտիի կառավարության օգտին՝ 556 կողմ և 61 դեմ ձայներով: Մեկ օր առաջ Սենատը ևս քվեարկել էր նրա օգտին՝ 281 կողմ և 25 դեմ:
Մոնտին, որը պաշտոնավարում է չորեքշաբթի օրվանից, իր տնտեսական ծրագիրը ներկայացրել էր հինգշաբթի օրը: Նա ասել է , որ իր ծրագրի հիմնական կետերը բյուջեի հավասարակշռության պահպանումն են և աճի օժանդակումը:









































